2009 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ «ԱԼՖԱ ԲԱՆԿ»-Ի ԿՐԱԾ ՎՆԱՍԸ ԿԱԶՄՈՒՄ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 3 ՄԼՐԴ ՌՈՒԲԼԻ
2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում ռուսական խոշորագույն «Ալֆա բանկ»-ի կրած զուտ վնասը կազմել է շուրջ 3,35 մլրդ ռուբլի: Նշենք, որ 2008 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում բանկն ապահովել էր 12,59 մլրդ ռուբլի զուտ շահույթ:
«Ալֆա բանկ»-ի հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի առաջին կիսամյակում բանկի վարկային պորտֆելը կրճատվել է 15,3 մլրդ դոլարով, իսկ բանկի պահուստների ընդհանուր ծավալը հունիս ամսվա վերջին դրությամբ կազմել է 1,5 մլրդ դոլար կամ վարկային պորտֆելի 9,5%-ը: