Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.00+0.00
OIL:  BRENT - 88.46-1.73 WTI - 82.64-1.99
COMEX:  GOLD - 4410.50+0.09 SILVER - 65.56+1.22
COMEX:  PLATINUM - 1753.70-0.64
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.44+0.03 EUR/GBP - 1.1522-0.10
FOREX:  EUR/USD - 1.1522-0.10 GBP/USD - 1.3489-0.12
STOCKS RUS:  RTSI - 873.52-1.71
STOCKS US: DOW JONES - 53770.27-0.04 NASDAQ - 26588.49+0.54
STOCKS US: S&P 500 - 7748.50+0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 68308.59+1.16 TOPIX - 4176.04+0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 25396.51-0.17 SSEC - 3926.96-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10833.15-0.10 CAC40 - 8674.94-0.46
STOCKS EUR:  DAX - 26331.07-0.23
13/08/2026  CBA:  USD - 365.86-0.05 GBP - 493.55-0.98
13/08/2026  CBA:  EURO - 422.06+0.02
13/08/2026  CBA:  GOLD - 52069+502 SILVER - 779.28+12.43
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԱՃԵԼ Է 16.6%-ՈՎ ԵՎ ԿԱԶՄԵԼ 2.08 ՄԻԼԻՈՆ
24/10/2009 12:00
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԱՃԵԼ Է 16.6%-ՈՎ ԵՎ ԿԱԶՄԵԼ 2.08 ՄԻԼԻՈՆ

Վիվասել-ՄՏՍ-ից «Բիզնես 24»-ին տրամադրված տվյալների համաձայն 2009թ.-ի սեպտեմբերի վերջի դրությամբ ընկերության բաժանորդների քանակը կազմել է 2.08 միլիոն, օգոստոսի 31-ի տվյալների համեմատ բաժանորդների քանակն աճել է 30 հազարով կամ 1.2%-ով, իսկ 2008թ.-ի սեպտեմբերի համեմատ աճը կազմել է 16.6%: Վերոնշյալ ժամանակահատվածում ՄՏՍ ԲԲԸ բաժանորդների քանակն աճել է 0.69 միլիոնով: Սեպտեմբերի վերջի դրությամվ ՄՏՍ-ը Ռուսաստանում ունի 68.7, Ուկրաինայում` 17.78, Ուղբեկստանում` 6.79, Թուրքմենիայում` 1.5 և Բելառուսում` 4.52 միլիոն բաժանորդ: Օգոստոսի վերջի համեմատ ՄՏՍ-ի բաժանորդների քանակն ավելացել է 0.7%-ով, իսկ անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ աճը կազմել է 10.6%:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 92.19 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

AMP
13/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.86
-0.05
Եվրո (EUR)
422.06
+0.02
Ռուբլի (RUR)
4.3638
-0.0506
Լարի (GEL)
139.8
+0.09
52069
+502
Արծաթ
779.28
+12.43