ՃԳՆԱԺԱՄ. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ ԵՆ
Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը հետաձգվում է մինչեւ 2011թ.: Այնինչ դրա սկիզբը նախատեսված էր 2010-ի հունվարի 14-ից: Հետաձգման պատճառը համաշխարհային տնտեսական ճգնաժամն է ու այդ բարեփոխումների համար անհրչաժեշտ օրենսդրական դաշտի անկատարությունը: Այսօր այս մասին ասաց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը:
Կենսաթոշակների կուտակային նոր համակարգում մինչեւ 40 տարեկան բոլոր անձինք կունենան անհատական կուտակային հաշիվներ, որոնց վրա կփոխանցվեն նրանց կատարած սոցիալական վճարների չափով գումարներ: 40-ն անց մարդկանց անձանց համար այդ համակարգում ներգրավվելը կամավոր է: Ներկայում գործող կենսաթոշակային համակարգում աշխատողները կատարում են սոցիալական վճարումներ, որից տարեցներին վճարվում է կենսաթոշակ, հետո իրենք էլ ստանում են կենսաթոշակ ըստ այդ վճարումների չափի:
Վ. Խաչիկյանի խոսքով` այսօր աշխատողների վրա սոցիալական բեռը ծանրացել է եւ շարունակում է ծանրանալ: Եթե խորհրդային տարիներին ամեն 3 աշխատողի միջինում բաժին էր ընկնում 1 թոշակառու, ապա հիմա` միջինում 1.3: