ԾԽԱԽՈՏԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՑՆԵՆ ԱՀԿ-ԻՑ
Վրացական «Business Грузия» պարբերականը գրում է, որ արդեն 2009թ.-ի դեկտեմբեր ամսին Վրաստանին կարող է հեռացնեն ԱՀԿ անդամ երկրների շարքից: Խնդիրը վերաբերում է ծխախոտի ներմուծողների և արտադրողների կողմից վճարվող հարկերի չափերին:
ԱՀԿ-ն և ԵՄ-ն Վրաստանի կառավարությունից պահանջում են ներկրվող և տեղում արտադրվող ծխախոտային արտադրանքի համար կիրառել նույն հարկը: Նշենք, որ այժմ Վրաստան ներկրվող ծխախոտի ակցիզային հարկը մեկ տուփի համար 60 թեթրի է, իսկ տեղական արտադրության ծխախոտի համար 40 թեթրի: