ՏՈՒՐԻԶՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 4.6%-ՈՎ
Թուրքիայի պետական վիճակագրական ինստիտուտի հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ տուրիզմից ստացվող եկամուտները Թուրքիայում կրճատվել են 4.6%-ով և կազմել 9.53 մլրդ դոլար, ընդ որում 2.49 մլրդ դոլարն ապահովվել է ներքին զբոսաշրջության, իսկ 7.04 մլրդ դոլարն` արտաքին զբոսաշրջության հաշվին:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում օգոստոսն ամենաեկամտաբեր ամիսն է: Այս ամսվա ընթացքում տուրիզմի ոլորտում կուտակված եկամուտները կազմել են 3.81 մլրդ դոլար:
2009 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակն աճել է 2.6%-ով և կազմել 13.7 մլն մարդ, ընդ որում զբոսաշրջիկների առավել մեծ թիվ գրանցվել է օգոստոս ամսվա ընթացքում: