ԱՄԵՐԻԱԲԱՆԿ – ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՐԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԲԱՆԿԻ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 1.1 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկը 2009թ. 9 ամսվա արդյունքներով ապահովել է 1,1 մլրդ դրամի շահույթ հարկումից հետո և այս ցուցանիշով զբաղեցնում է երրորդ տեղը ՀՀ բանկային համակարգում: Ստացված շահույթի 48 %-ը բաժին է ընկնում III եռամսյակին:
Նախորդ տարվա 9 ամսվա համեմատությամբ Բանկի ընթացիկ տարվա զուտ շահույթը կրկնապատկվել է, ընդ որում զուտ տոկոսային և նմանատիպ եկամուտներն աճել են 97 %-ով, իսկ գործառնական եկամուտներըª 87 %-ով:
Նշենք, որ 2008թ.-ի 9 ամսվա արդյունքներով եթե Բանկի շահութահարկի գծով ծախսերը կազմել էին ընդամենը 135 մլն դրամ, ապա ընթացիկ տարվա 9 ամսում շահութահարկի գծով ծախսը կազմել է արդեն 396 մլն դրամ: