Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՊՃՀ ՀԵՏ
29/10/2009 16:18
Կիսվել

ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՊՃՀ ՀԵՏ

Օրանժ Արմենիայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը (Պոլիտեխնիկ) և Օրանժ Արմենիան ստորագրեցին հուշագիր կրթության, մասնագետների փոխանակման և այլ ոլորտներում երկարաժամկետ համագործակցության մասին:

Համալսարանի Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետի և Օրանժ Արմենիայի միջև համագործակցությունը սկսվել էր դեռ մի քանի ամիս առաջ: Համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն ու Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան հայտնեցին իրենց վստահությունն այս նախագծի հետագա հաջողության նկատմամբ, որը կապահովի մշտական կապը Orange-ի մասնագետների և համալսարանի ուսանողների ու դասախոսների միջև:

Հուշագրով մասնավորապես կիրականացվեն համատեղ գիտահետազոտական ծրագրեր Orange-ի և ՀՊՃՀ-ի մասնագետների մասնակցությամբ, կկազմակերպվեն մասնագիտական դասընթացներ Orange-ի առաջատար մասնագետների կողմից, առավել աչքի ընկած ուսանողները կկարողանան անցնել պրակտիկան Orange-ում և այլն:   

Հիշեցնեն, որ Orange-ը Հայաստանում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցելու լիցենզիան ստացել է 2008թ. նոյեմբերի 19-ին: Orange-ն աշխարհում հեռահաղորդակցության առաջատար օպերատորներից մեկի` Ֆրանս Տելեկոմ խմբի հիմնական ապրանքանիշն է, որն իր  բաժանորդներին առաջարկում է հեռախոսակապի, ինտերնետի եւ հեռուստատեսության ծառայություններ: Խմբի վաճառքը 2008թ. կազմել է շուրջ 53,5 միլիարդ եվրո (25,5 միլիարդ եվրո` 2009թ. առաջին կիսամյակում): 2009թ. մարտի 30-ի դրությամբ ընկերությունն ուներ 186 միլիոն հաճախորդ 30 երկրում,  որոնցից 124 միլիոնը շարժական հեռախոսակապի բաժանորդներ են: Orange-ը շարժական կապի երրորդ և գերարագ ինտերնետի առաջին մատակարարն է Եվրոպայում:

ՀՀ տեխնոլոգիական կրթության անվիճարկելի առաջատար Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ), որը հանդիսանում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի իրավաժառանգորդը, հիմնադրվել է 1933թ.` ունենալով ընդամենը 2 ֆակուլտետ և 107 ուսանող: Ինստիտուտն աճել է Հայաստանի արդյունաբերության տեմպերին համընթաց` 1980-1985 թթ. դառնալով Հայաստանի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունը իր շուրջ 25000 ուսանողներով և Խորհրդային Միության առաջատար ինժեներական դպրոցներից մեկը` ընդգրկելով 66-ից ավելի մասնագիտություններ: 1991թ. նոյեմբերի 29-ին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը վերակազմակերպվեց և վերանվանվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ): Ներկայումս ՀՊՃՀ-ն ունի 10 000-ից ավելի ուսանող և շուրջ 1 000 դասախոս, 12 մասնագիտացնող դեպարտամենտներ, ասպիրանտական բաժանմունք, օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունք, միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ամբիոն` «ՍԻՆՈՓՍԻՍ» ընկերության բազայի հիման վրա, հեռակա ուսուցման բաժանմունք և մի շարք այլ ստորաբաժանումներ:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11