04/11/2009 12:45
ՀԱՅՓՈՍՏ – ԷՐԵԲՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՆՈՐԱՑՎԱԾ 0020 ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ
Հայփոստից տեղեկացնում են, որ նոյեմբերի 2-ին Հայփոստ-Մարաթոն ծրագրի շրջանակներում բացվել է Երևանի թիվ 0020 նորացված փոստային բաժանմունքը: Երևանի Էրեբունի համայնքի Էրեբունի – 31 հասցեում գտնվող նշված բաժանմունքի բացման արարողությանը մասնակցում էին Հայփոստ ՓԲԸ տնօրինությունը, ինչպես նաև համայնքի բնակիչներ: Հարկ է նշել, որ վերոհիշյալ փոստային բաժանմունքը թվով 7-րդն է մայրաքաղաքում, իսկ հանրապետությունում թվով 8-րդը, որը վերաբացվում է Հայփոստ Մարաթոն ծրագրի շրջանակներում:
Հայփոստ ՓԲԸ-ն նախատեսում է մինչև տարեվերջ բացել 30-ից ավել նորացված փոստային մասնաճյուղ եւ բաժանմունք հանրապետության ողջ տարածքում: Առաջիկա տարիներին այդ թիվը կհասցվի 250-ի: Առաջիկայում կմեկնարկի կադրերի վերապատրաստման մեծ ծրագիր: Ինչպես նաև կսկսվեն On-Line ցանցի ներդրման աշխատանքները:
Հայփոստ-Մարաթոն ծրագիրը միտված է Հայաստանի ազգային փոստային օպերատորի` Հայփոստի, աշխատանքները համապատասխանեցնելու միջազգային նորմերին, ինչպես նաև բարձրացնելու փոստային ծառայությունների մատուցման և հաճախորդների սպասարկման որակը:
13/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.86
-0.05
Եվրո (EUR)
422.06
+0.02
Ռուբլի (RUR)
4.3638
-0.0506
Լարի (GEL)
139.8
+0.09
Արծաթ
779.28
+12.43
