Տարածաշրջան

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ 4 ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «ՏԱՇԻՐ» ԽՈՒՄԲԸ ԾԱԽՍԵԼ Է ՇՈՒՐՋ 9,5 ՄԼՆ ԴՈԼԱՐ
04/11/2009 17:43
Կիսվել

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ 4 ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «ՏԱՇԻՐ» ԽՈՒՄԲԸ ԾԱԽՍԵԼ Է ՇՈՒՐՋ 9,5 ՄԼՆ ԴՈԼԱՐ

«Տաշիր» ընկերությունների խումբը Մոսկվայում գործող իր առևտրի կենտրոնում սեփական չորս մանրածախ առևտրի սրահների բացման նպատակով ծախսել է շուրջ 9,5 մլն դոլար: Այս մասին նշել է ընկերության փոխնախագահ Վիտալի Եֆիմկինը Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ:

Ներդրումային ծրագրի արդյունքում, Եֆիմկինի խոսքերով,  ընկերության մանրածախ առևտրի սրահների ընդհանուր թիվը Մոսկվայում կհասնի 22-ի,  իսկ մանրածախ առևտրի ոլորտում իրականացվող ծրագրերից ստացված եկամուտների տեսակարար կշիռը «Տաշիր» ընկերությունների խմբի համախառն հասույթում 8%-ից կաճի մինչև 20%:

Նոր չորս առևտրային սրահները, որոնք զբաղեցնում են ավելի քան 20 մլն դոլար ընդհանուր արժողությամբ  առևտրային կենտրոնի տարածքի շուրջ մեկ երրորդը, կլինեն կոնկրետ ուղղվածության: Ընկերության հայտարարության համաձայն մանրածախ առևտրի ծրագրերի իրականացմանն ուղղված 9,5 մլն դոլարից 4,5 մլն դոլարն ուղղվել է գինու հիպերմարկետի, 2 մլն դոլարը` «Наш дом» խանութի, 2 մլն դոլարը` «ФрешМаркет» և 1 մլն դոլարը` կոսմետիկայի խանութների բացման ծրագրերի իրականացմանը:

Ռուսաստանաբնակ հայազգի Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը մտադիր է մանրածախ առևտրի ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքում դիվերսիֆիկացնել գործառնական ռիսկերը և անգամ ճգնաժամի պայմաններում ապահովել շահույթ:

Նշենք, որ  նոր ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում «Տաշիր» ընկերության առևտրային նախագծերի թիվը Մոսկվայում կհասնի  22-ի, ներառյալ նաև 6 «Синема Стар» կինոթատրոնները, 4 «Наш дом» հիպերմարկետները, 2 Kids Garden խանութները, 2 «Виноград» գինու խանութները, «Модный Альянс», Ranger և Wild West հագուստի խանութների ցանցը: Բացի այս մանրածախ առևտրային ծրագրերից, ընկերության ենթակայության տակ գործում են նաև 119 արագ սննդի ռեստորաններ:

 

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2