Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՖՐԱՆՍ ՏԵԼԵԿՈՄ» ԵՎ «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ
05/11/2009 20:01
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՖՐԱՆՍ ՏԵԼԵԿՈՄ» ԵՎ «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

Նախագահի նստավայրից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ֆրանս Տելեկոմ» ընկերության նախագահ Դիդիե Լոմբարին, փոխնախագահ Օլաֆ Սուանտիին, «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութային եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովին:

Այսօրվանից Հայաստանում մեկնարկում է «Օրանժ Արմենիա» երրորդ բջջային օպերատորի գործունեությունը: «Օրանժը» ֆրանսիական «Ֆրանս Տելեկոմ» ընկերության ապրանքանիշն է եւ մեր երկրում մատուցելու է բջջային կապի ու ինտերնետի ծառայություններ:

Ողջունելով «Ֆրանս Տելեկոմի» պատվիրակությանը Հայաստանում` Նախագահ Սարգսյանն ասել է. «Մեկ տարուց էլ պակաս ժամանակ է անցել, երբ Ձեզ հետ միասին քննարկում էինք «Օրանժի» մուտքը Հայաստան: Ուրախ եմ, որ այս կարճ ժամանակահատվածում հնարավոր եղավ իրականացնել ծրագրի, այսպես ասենք, մեկ փուլը: Մենք խորապես շահագրգռված ենք հեղինակավոր միջազգային բրենդների, կազմակերպությունների մուտքով Հայաստան, եւ վստահ եմ, որ «Օրանժի» գործունեությունը մեր երկրում դրականորեն է ազդելու ոչ միայն հեռահաղորդակցության ոլորտի, այլեւ ընդհանրապես բիզնես մթնոլորտի վրա»: Երկրի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել` այսուհետ եւս օժանդակելու, որպեսզի «Օրանժ Արմենիան» կարողանա մատչելի եւ բարձրակարգ ծառայություններ մատուցել մեր ժողովրդին:

«Ֆրանս Տելեկոմ» ընկերության նախագահ Դիդիե Լոմբարն ասել է, որ այս օրը բացառիկ է «Օրանժի» համար: «Կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվեց իրականացնել այն ամենն, ինչի շուրջ Ձեզ հետ պայմանավորվածություն էինք ձեռք բերել հունվար ամսին: Այսօր շարժական բջջային կապի ցանցի հիմնարկեքն է, բացումը. մի բան, որն առանց Ձեր օժանդակության եւ օգնության չէր կայանա»,- ընդգծել է նա եւ հավելել. «Բացի բջջային հեռախոսացանցի, սա նաեւ ինտերնետային ցանց է: Մեր նպատակն է ցանկացած նորամուծություն, նորարարություն բերել Հայաստան»:

Կողմերը համակարծիք են եղել, որ սա երկուստեք շահեկան գործ է. թե «Օրանժի» համար որպես բիզնես, եւ թե Հայաստանի տնտեսության համար: «Մեր ցանկությունն է, որ ընկերությունն ավելի մատչելի եւ որակյալ ծառայություններ մատուցի»,- շեշտել է երկրի ղեկավարը:

Նշելով, որ միանգամայն բավարարված է «Օրանժ Արմենիա» ընկերության հայաստանյան թիմի աշխատանքից` «Ֆրանս Տելեկոմի» ղեկավարը ներկայացրել է իրենց մրցակցային առավելություններն, այն նորարական լուծումները, որոնք առաջարկում են եւ խոսել է «Օրանժի» առաջիկա ծրագրերի մասին:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01