Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
HSBC ՀԱՅԱՍՏԱՆ – «ԿԱՆԱՉ ԲԱՆԿ» ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՏՆԿՎԻ 1000 ԾԱՌ
06/11/2009 11:04
Կիսվել

HSBC ՀԱՅԱՍՏԱՆ – «ԿԱՆԱՉ ԲԱՆԿ» ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՏՆԿՎԻ 1000 ԾԱՌ

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկը, նպատակ ունենալով խրախուսել իր հաճախորդներին անցում կատարել տրադիցիոն թղթային քաղվացքներրից էլեկտրոնային քաղվածքների և օգտնվել ինտերնետային բանկային ծառայություններից իրենց գործարքները կատարելու համար, պարտավորվել է իրականացնել 1000 ծառի տնկում Երևանում:

Շարունակելով դեռ 1996 սկիզբ դրված ծառատունկի ավանդույթը` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան-ի աշխատակիցները և իրենց ընտանիքի  անդամները «Հայաստան Ծառատունկ Ծրագրի» մասնագետների և թաղամասի բնակիչների մասնակցությամբ նոյեմբերի 8-ին կտնկեն 500 ծառ «Հույսի Ավան» թաղամասում:

Ծառատունկը բանկի կողմից մեկնարկված «Կանաչ բանկ» ծրագրի միայն մեկ մասն է կազմում: Բանկի 2009 թվականի բոլոր նախաձեռնությունները` մարտ ամսին հեռախոսային և հուլիս ամսին ինտերնետային բանկային ծառայությունների ներդրումը, ինչպես նաև թղթայինից էլեկտրոնային քաղվածքների անցումը ուղղված են բանկային գործառնություններում թղթի օգտագործման նվազեցմանը և շրջակա միջավայրի պահպանմանը:

«Այսօրվա ծառատունկի միջոցով մենք փորձում ենք հաճախորդներին և հանրությանը խրախուսել օգտվել շրջակա միջավայրին չվնասող` «կանաչ բանկային ծառայություններից», գրանցվելով բանկի հեռախոսային կամ ինտերնետային բանկային ծառայություններին, անցնելով էլեկտրոնային քաղվածքների: Պետք է նշել նաև, որ բանկի ամբողջ աշխատախազմը արդեն իսկ օգտվում է միայն «կանաչ բանկային ծառայություններից»` օրինակ ծառայելով հասարակությանը», ասել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան-ի Գլխավոր Գործադիր Տնօրեն Թիմ Սլեյթերը:

Ծառատունկի տեղամասի ընտրությունը նույնպես հատուկ է: «Հույսի Ավան» բնակելի թաղամասը պատսպարում է 76 հայ կարիքավոր ընտանիքների` հիմնականում փախստականների, որոնք ունեն նվազագույնը երեք երեխա: Տնկելով դեկորատիվ ծառեր և նվիրաբերելով անհրաժեշտ մրգատու ծառերը` բանկը նպաստում է կարիքավոր ընտանիքների կյանքի բարելավմանը:

AMP
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52