
ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ ԿԱԶՄՈՒՄ Է 3.3 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ
Վրաստանի ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հոկտեմբերի 31-ի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմում է 5 586 756 000 լարի կամ 3.325 միլիարդ դոլար:
Համաշխարհային բանկին և Միջազգային Զարգացման Գործակալությանը Վրաստանը պարտք է 1.949 միլիարդ լարի, Արժույթի Միջազգային Հիմնադրամին` 1.342 միլիարդ լարի: Պետական պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում առաջացած պարտքի ծավալը կազմում է 839.5 միլիոն լարի, իսկ պետական երաշխիքով վերցված պարտքը կազմում է 11.97 միլիոն լարի:
Նշենք նաև, որ անցյալ տարվա հոկտեմբերի վերջի տվյալների համեմատ Վրաստանի արտաքին պարտքն աճել է 2.043 միլիարդ լարիով:
Փոխարժեք – 1 դոլարը` 1.63 լարի: