ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԸՆԴԼԱՅՆԵԼ Է ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ 17,8%-ՈՎ
Ադրբեջանի կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ Ադրբեջանի բանկային համակարգը ընդլայնել է տնտեսության վարկավորման ծավալները: Ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Ադրբեջանի բանկերի տրամադրած վարկերի համախառն ծավալը կազմել է 7780,8 մլն մանաթ: Նախորդ տարվա համապատասխան ամիսների համեմատությամբ տնտեսության վարկավորման ծավալներն աճել են 17,8%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն վարկավորման ընդհանուր ծավալը միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում նախորդ տարվա համապատասխան ամսվա համեմատությամբ աճել է 1,9%-ով: