
ՌՈՒՍԱԿԱՆ ԽՆԱՅԲԱՆԿՆ ԱՌԱՋԻԿԱ 5 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԿՐՃԱՏԻ 20-25 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
Ռուսական Խնայբանկի ղեկավարության հայտարարության համաձայն մինչև 2015 թվականն աշխատանքից կազատվի ընկերության յուրաքանյուր չորրորդ աշխատակիցը, իսկ միայն այս տարվա ընթացքում ռուսական խոշորագույն ֆինանսական ընկերությունը կկրճատի իր աշխատուժի շուրջ 10%-ը:
Ինչպես նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ` բանկն աշխատանքի արտադրողականության բարձրացման հաշվին առաջիկա հինգ տարիների ընթացքում մտադիր է կրճատել 20-25 հազար աշխատատեղ:
Նշենք նաև, որ ռուսական Խնայբանկը մտադիր է 2010 թվականի հունվարի 1-ից շուրջ 15%-ով համալրել աշխատավարձերի վճարման ֆոնդի միջոցները: