
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՍ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ
Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության հայտարարության համաձայն առաջիկա ամիսների ընթացքում Ռուսաստանում գործազուրկ կարող է դառնալ ևս մեկ միլիոն մարդ, իսկ ներկա դրությամբ աշխատանքը կորցնելու վտանգի առջև է կանգնած 460 000 քաղաքացի:
Ինչպես նշվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ` այս տվյալները ստացվել են աշխատանքի շուկայում իրականացված հետազոտությունների և ընկերություններից ստացված ու հավաքագրված տվյալների ամփոփման արդունքում:
Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն զբաղվածության կենտրոններում պաշտոնապես գրանցված է 2.14 միլիոն ոգրծազուրկ, սակայն իրականում գործազուրկների ընդհանուր թվաքանակը գերազանցում է 5 միլիոնը: