«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼԱՅՆ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ
Այս տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ «Ամերիաբանկ»-ի կապիտալը կազմել է 21 միլիարդ 327 միլիոն 277 հազար դրամ, պարտավորություններն ու կապիտալը` 93 միլիարդ 022 միլիոն 173 հազար դրամ: Այս տարվա ինն ամիսներին ընկերության շահույթը ավելի քան 1 միլիարդ դրամ է եղել:
Բանկի ծառայությունները բազմազան են, բայց հաջորդ տարի ավելի շատ ուշադրություն կդարձվի կորպորատիվ հաճախորդների ծառայությունների ընդլայնմանը, փոքր եւ միջին ձեռնարկությունների, էներգետիկ համակարգում ընդգրկված բիզնեսների վարկավորմանը: Բանկի ղեկավարները վստահեցնում են, որ այստեղ վարկեր մշտապես տրամադրվել են եւ կշարունակվեն տրամադրվել: Ընդ որում` երրորդ եռամսյակում բանկի վարկային պորտֆելը 40 տոկոսի աճ է ունեցել: Այս տարեվերջին ընկերության զուտ շահույթն ակնկալվում է 1,4 միլիարդ դրամ: