ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՍԼՈՎԵՆԻԱՆ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀՈՍՔ» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Ռուսաստանի և Սլովենիայի կառավարությունների ներկայացուցիչները ստորագրել են էներգետիկայի ոլորտում համագործակցության միջպետական համաձայնագիր, որով նախատեսվում է «Հարավային հոսք» գազամուղի կառուցման նախագծի շրջանակներում համատեղ աշխատանքների իրականացում:
Հիշեցնենք, որ «Հարավային հոսք» նախագիծը ռուսական «Գազպրոմ»-ի և իտալական ENI նավթային ընկերության համատեղ ծրագիրն է, որ նախատեսում է նոր գազամուղի կառուցում, որը հնարավորություն կտա ռուսական գազ մատակարարել եվրոպական երկրներին` շրջանցելով Ուկրաինան: Նախատեսվում է գազամուղի կառուցման նախագծի իրականացման նպատակով տրամադրել շուրջ 25 մլրդ եվրո: Նախնական հաշվարկների համաձայն գազամուղի շինարարության աշխատանքները կավարտվեն 2015 թվականին:
«Հարավային հոսք» նախագծին անդամակցում են նաև Բուլղարիան, Սերբիան, Բելգիան, Հունաստանը և Ավստրան: