2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԱՃԸ ԿԿԱԶՄԻ 9%
Ռուսաստանի Բանկի տարածած հաղորդագրության համաձայն 2009 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքներով Ռուսաստանում կարող է գրանցվել 0.2-0.3% գնաճ, այն դեպքում երբ ընթացիկ տարվա օգոստոս-հոկտեմբեր ամիսների ընթացքում Ռուսաստանում սպառողական գները գրանցել են զրոյական աճ:
Պաշտոնական տվյալների համաձայն 2009 թվականի առաջին 10 ամիսների արդյունքներով գնաճը Ռուսաստանում կազմել է 8.2%:
Ռուսաստանի Բանկի կանխատեսումների համաձայն 2009 թվականի արդյունքներով գնաճը կկազմի շուրջ 9%: