Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՅՈՒՆԻԲԱՆԿ – ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է ՄՈՏ 2 ԱՆԳԱՄ
17/11/2009 15:20
Կիսվել

ՅՈՒՆԻԲԱՆԿ – ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է ՄՈՏ 2 ԱՆԳԱՄ

«Յունիբանկ»-ից տեղեկացնում են, որ 2009թ.-ի հոկտեմբերի վերջի դրությամբ բանկի ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 76 մլրդ 264 մլն դրամը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով գրեթե կրկնակի անգամ: Հաշվետու ժամանակահատվածում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը կազմել է մոտ 50 մլրդ դրամ: Այդպիսով, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով, «Յունիբանկ»-ը ՀՀ բանկային համակարգում շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքերը:

Այս տարի «Յունիբանկ»-ը զգալի աճ է արձանագրել նաեւ իրավաբանական անձանց ժամկետային ավանդների ծավալում: Նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ բանկի իրավաբանական անձանց ժամկետային ավանդների ծավալը աճել է 5,4 անգամ եւ ընթացիկ տարվա հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել 26 մլրդ 673 մլն դրամ:

Ներկայումս «Յունիբանկ»-ն առաջարկում է հետեւյալ անվանական ավանդատեսակները. «Յունի-Չեմպիոն»,  «Յունի-Կուտակային», «Յունիստրիմ-Էքսպրես», «Կայունություն» եւ «Ցպահանջ-Արտոնյալ»:

Ավանդները  մշակվել են բնակչության շրջանում համապատասխան ուսումնասիրությունների հիման վրա եւ իրենց պայմաններով առավելագույնս համապատասխանում են հաճախորդների ներկայիս պահանջներին: ՀՀ դրամով ավանդների տարեկան տոկոսադրույքը բանկում կազմում է մինչեւ 10%, արտարժույթով ավանդներինը` մինչեւ 9%: 

Բանկի ավանդների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը տեղադրված է «Յունիբանկ»-ի կայքէջում` «Ավանդներ» բաժնում:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6