
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 13.3%-ՈՎ
Ռուսական վիճակագրական Ռոստատ ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալը Ռուսաստանում կրճատվել է 13.3%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն հոկտեմբերին սեպտեմբեր ամսվա համեմատությամբ Ռուսաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 0.8%-ով, իսկ 2008 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատությամբ այս ցուցանիշը կրճատվել է 11.2%-ով: