«ԳԱԶՊՐՈՄ»-Ը 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է 51 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ՀԱՍՈՒՅԹ
Ռուսական «Գազպրոմ»-ը կանխատեսում է արտահանման ծավալների աճ: Ընկերությունը նախատեսում է 2010 թվականին Եվրոպա մատակարարել 160.8 մլրդ խ.մետր գազ` 2009 թվականի 142 մլրդ խ.մետրի դիմաց: Այս մասին հայտարարել է ընկերության վարչության խորհրդի փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը:
Նրա խոսքերով` 2010 թվականին «Գազպրոմ»-ն արտահանումից կարող է ապահովել շուրջ 51 մլրդ դոլար հասույթ` ընթացիկ տարվա 42.5 մլրդ դոլարի դիմաց:
Նշենք, որ «Գազպրոմ» ըներության եկամուտները ձևավորում են Ռուսաստանի բյուջեի շուրջ 20%-ը;