
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆԱՎԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 12%-ՈՎ
Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալներն աճել են 12%-ով և կազմել 42 մլն 257.1 հազար տոննա:
Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին տաս ամիսների արդյունքներով Ազերի-Չիրագ-Գյունեշլի հնաքավայրում նավթի արդյունահանման ծավալներն աճել են ավելի քան 15%-ով և կազմել 35.2 մլն տոննա նավթ: