ԱՅՍ ՏԱՐՎԱ 10 ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՌԴ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 6.3%-ՈՎ
Ռուսաստանի ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն 2009 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Ռուսաստանի արտաքին պարտքի ընդհանուր ծավալը, ներառյալ նաև նախկին ԽՍՀՄ պարտավորությունները, կազմել է 38.04 մլրդ դոլար (25.6 մլրդ եվրո)` տարվա սկզբին գրանցված 40.6 մլրդ դոլարի (28.8 մլրդ եվրո) դիմաց: Այսպիսով, ընթացիկ տարվա առաջին տաս ամիսների ընթացքում Ռուսաստանի պետական պարտքը դոլարային արտահայտությամբ կրճատվել է 6.3%-ով, իսկ եվրոյով հաշվարկելու դեպքում` 11.1%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն ՌԴ կառավարության պարտավորությունները միջազգային ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ 2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում կրճատվել է 693 մլն դոլարով և ժամանակահատվածի վերջում կազմել 3.908 մլրդ դոլար: