Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՅՈՒՆԻԲԱՆԿ – ԳՈՐԾԱՐԿՎԵՑ ԻՆՏԵՐՆԵՏ ԲԱՆԿԻՆԳԸ
20/11/2009 12:48
Կիսվել

ՅՈՒՆԻԲԱՆԿ – ԳՈՐԾԱՐԿՎԵՑ ԻՆՏԵՐՆԵՏ ԲԱՆԿԻՆԳԸ

Ինտերնետի տարածման եւ հասարակության տարբեր շերտեր բանկային ծառայությունների ներթափանցման հետ մեկտեղ`  Հայաստանում եւս  Ինտերնետ բանկինգը` որպես ավանդական բանկային սպասարկման հավելյալ ծառայություն, մեծ հետաքրքրություն է սկսել առաջացնել: «Յունիբանկ»-ն առաջիններից մեկն էր հայաստանյան շուկայում, որ սկսեց այս ծառայության տրամադրումը:

Ինտերնետ-բանկ համակարգը հնարավորություն է տալիս հաճախորդներին  կառավարել իրենց բանկային հաշիվներն առանց բանկ հաճախելու: Օգտվելով այս ծառայությունից, հաճախորդը կարող է Ինտերնետ ցանցին միացված ցանկացած համակարգչից իրականցնել  բանկային տարբեր գործառույթներ:
Ինտերնետ-բանկ համակարգը հաճախորդին տրամադրում է լիարժեք բանկային սպասարկում իրական ժամանակի ռեժիմում, առաջարկելով Ինտերնետ ցանցի միջոցով, աշխարհի ցանկացած կետից, պաշտպանված մուտք բանկային տեղեկատվությանը: 

Ինտերնետ-բանկ համակարգին միացումը  «Յունիբանկ»-ը կատարում է անվճար: Համակարգում գրանցվելու համար հաճախորդը պետք է դիմի բանկին, որտեղ նրան կտրամադրեն Ինտերնետ-բանկ համակարգից օգտվելու համար անհրաժեշտ վավերապայմանները: Գրանցումից հետո համակարգի գլխավոր էջում հաճախորդը ընտրում է այն գործառույթները, որոնք նրան անհրաժեշտ են բանկային հաշիվների հետ աշխատելու համար:

Ինտերնետ-բանկ համակարգով իրականացված գործառույթների անվտանգությունը «Յունիբանկ»-ում ապահովվում է երեք մակարդակներով` հաճախորդի լոգինի եւ ծածկագրի ստուգմամբ, գաղտնաբանալու առկայությամբ եւ  ծածկագրված միացման կիրառմամբ: Համակարգում կիրառվում է էլեկտրոնային թվային ստորագրությունը, որն ապահովում է հաճախորդի եւ նրա կողմից տրված հանձնարարականների նույնականացման անհրաժեշտ մակարդակը:

Սպասարկման բարձր որակի ապահովման նպատակով բանկի համապատասխան աշխատակիցները հաճախորդների համար կանցկացնեն համապատասխան ուսուցողական լսումներ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2