Պաշտոնական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.00+0.00
OIL:  BRENT - 88.46-1.73 WTI - 82.64-1.99
COMEX:  GOLD - 4410.50+0.09 SILVER - 65.56+1.22
COMEX:  PLATINUM - 1753.70-0.64
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.44+0.03 EUR/GBP - 1.1522-0.10
FOREX:  EUR/USD - 1.1522-0.10 GBP/USD - 1.3489-0.12
STOCKS RUS:  RTSI - 873.52-1.71
STOCKS US: DOW JONES - 53770.27-0.04 NASDAQ - 26588.49+0.54
STOCKS US: S&P 500 - 7748.50+0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 68308.59+1.16 TOPIX - 4176.04+0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 25396.51-0.17 SSEC - 3926.96-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10833.15-0.10 CAC40 - 8674.94-0.46
STOCKS EUR:  DAX - 26331.07-0.23
13/08/2026  CBA:  USD - 365.86-0.05 GBP - 493.55-0.98
13/08/2026  CBA:  EURO - 422.06+0.02
13/08/2026  CBA:  GOLD - 52069+502 SILVER - 779.28+12.43
ԳՈՒՐԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՊՀ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻՆ
20/11/2009 16:46
Կիսվել

ԳՈՒՐԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՊՀ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻՆ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 18-20-ը Ռուսաստանի Դաշնության տրանսպորտային գերատեսչության 200-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Մոսկվայում կազմակերվել են տրանսպորտի բնագավառի մի շարք բարձրաստիճան ղեկավարների հանդիպումներ: Այդ կապակցությամբ Ռուսաստանի մայրաքաղաքում է գտնվում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը:

Նախարար Գ.Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների Տրանսպորտի համակարգող խորհրդակցության 29-րդ նիստին: Նիստի ընթացքում ԱՊՀ տրանսպորտի նախարարների կողմից քննարկվել են տարածաշրջանում տրանսպորտային բնագավառի ընդհանուր զարգացմանն ու համագործակցության խորացմանը նվիրված հարցեր: Մասնավորապես, քննարկված հարցերից է եղել 2010թ. հունիսից միջազգային փոխադրումներ իրականացնող ավտոմեքենաների վրա թվային տաքոգրաֆների տեղադրումը: Նախարար Գ.Սարգսյանը նշել է, որ թվային տաքոգրաֆների տեղադրման պահանջը բխում է «Միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» եվրոպական համաձայնագրի դրույթներից, որի անդամ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը: Կարևորելով միջազգային փոխադրումներ իրականացնող վարորդների աշխատանքի ժամերի հսկողությունը` թվային տաքոգրաֆների անցման հարցը ներառվել  է նաև ՀՀ տրանսպորտի բնագավառի զարգացման ռազմավարությունում: Այդուհանդերձ, Գ.Սարգսյանը նշել է, որ դա ոչ միայն բարդ և ժամանակատար գործընթաց է, այլեւ պահանջում է ֆինանսական ռեսուրսներ: Նիստում ԱՊՀ տրանսպորտի նախարարների կողմից ընդունվել է թվային տաքոգրաֆների կիրառումը հետաձգելու վերաբերյալ  համատեղ հայտարարություն:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև ԱՊՀ տարածքով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացմանն ուղղված հարցեր:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել  է նաեւ Մոսկվայում տեղի ունեցած Ճանապարհային անվտանգության հարցերով համաշխարհային նախարարական համաժողովին: Նախարար Գ.Սարգսյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել նաև ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի, ինչպես նաև ԱՊՀ մի շարք երկների տրանսպորտի նախարարների հետ:

Նոյեմբերի 20-ին տրանսպորտի գերատեսչությունների բարձրաստիճան ղեկավարներին ընդունել  է ՌԴ նախագահ Դ.Մեդվեդեւը:

13/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.86
-0.05
Եվրո (EUR)
422.06
+0.02
Ռուբլի (RUR)
4.3638
-0.0506
Լարի (GEL)
139.8
+0.09
52069
+502
Արծաթ
779.28
+12.43