Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՃԳՆԱԺԱՄ. «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ»-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 10 ՏՈԿՈՍՈՎ, ՍԱԿԱՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐ ԵՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՉԵՆ ԿՐՃԱՏՎԵԼ
24/11/2009 18:22
Կիսվել

ՃԳՆԱԺԱՄ. «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ»-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 10 ՏՈԿՈՍՈՎ, ՍԱԿԱՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐ ԵՎ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՉԵՆ ԿՐՃԱՏՎԵԼ

Չնայած ճգնաժամի հետեւանքով մոտ 10 տոկոսով նվազել են «Գրանդ քենդի» գործարանի արտադրության ծավալները, սակայն մոտ 2000 աշխատատեղ ապահովող այս ձեռնարկությունում աշխատատեղերի կամ աշխատավարձերի որեւէ կրճատում չի եղել: Ավելին, աշխատվարձերը նունիսկ որոշակիորեն ավելացել են: Այստեղ շարունակվում են ներդրումները, եկող տարվա համար նախատեսվում է  կոնֆետի 2 նոր արտադրամաս բացել: Այսօր այս մասին լրագրողներին տեղեկացրել է ԱԺ պատգամավոր, գործարանի սեփականատեր Կարեն Վարդանյանը:

Նա հույս հայտնեց, որ վարչապետի օժանդակությամբ որոշակիորեն հնարավոր կլինի լուծել մտավոր սեփականության դաշտում ներկայում առկա խնդիրները. չնայած այն բանին, որ «Գրանդ քենդի»-ն գրանցել եւ օգտագործում է մի շարք ապրանքանիշեր, այդուհանդերձ, հայաստանյան շուկայում շարունակում են հայտնվել նույնանուն, անօրինական ներմուծված ռուսական եւ ուկրաինական ապրանքատեսակներ: Նա նաեւ հայտարարեց, թե իրականությանը չեն համապատասխանում մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, թե իրենց ձեռնարկությունը գրանցել է դեռ խորհրդային ժամանակներից հայտնի գրեթե բոլոր ապրանքանիշերը, սակայն դրանք չի օգտագործում եւ այդ անվանումներով արտադրանք չի տալիս: Կ. Վարդանյանի վստահեցմամբ` ներկայում «Գրանդ քենդի»-ն պատենտավորել է մոտ 700 անվանատեսակ, արտադրում է 350-ը: Մնացած մասը պետք է օգտագործվի առաջիկա տարիներին:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98