
ԱԼԵՔՍԵՅ ԿՈՒԴՐԻՆ – ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ ԹԻՎԸ ԿԿՐՃԱՏՎԻ ՇՈՒՐՋ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Կուդրինը մտադիր է հաջորդ տարի աշնանը ներկայացնել օրինագիծ, որով կնախատեսվի առաջիկա հինգ տարիների ընթացքում բանկերի կապիտալի նվազագույն սահմանաչափի բարձրացում մինչև 1 մլրդ ռուբլի, ինչի արդունքում Ռուսաստանում բանկերի թիվը կարող է կրճատվել շուրջ երկու անգամ:
ՌԴ փոխվարչապետի խոսքերով` կառավարությունը կենտրոնական բանկի հետ ձեռք է բերել բանկերի կապիտալի նվազագույն սահմանաչափի բարձրացման վերաբերյալ նախնական պայմանավորվածություն, ինչի շրջանակներում, նախնական հաշվարկների համաձայն, ներկայումս Ռուսաստանում գործող ավելի քան 1100 բանկերի թիվը կարող է կրճատվել և հասել 500-ի: