ՎՏԲ ԲԱՆԿԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՇՐՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 6.5 ՄԼՐԴ ՌՈՒԲԼԻ ՎԱՐԿ
ՎՏԲ բանկը Մոսկվայի շրջանի կառավարությանը երկու տարի ֆինանսավորման ժամանակահատվածով տրամադրել է 6.5 մլրդ ռուբլի ընդհանուր արժողությամբ վարկ: Վարկային միջոցները կուղղվեն Մոսկվայի շրջանի կառավարության բյուջեով նախատեսված առաջնային ծախսերի, առավելապես սոցիալական ծախսերի ֆինանսավորմանը:
Նշենք, որ ՎՏԲ բանկի և Մոսկվայի շրջանի կառավարության միջև համագործակցությունն ամրագրված է երկկողմանի համաձայնագրերով, որոնց շրջանակներում 2003 թվականից ՎՏԲ բանկն ակտիվ ֆինանսավորում է Մոսկվայի շրջանի կառավարության ծրագրերը: