Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՄԵՐԻԱԲԱՆԿ – 15 ՄԼՆ ԴՐԱՄ ՇՈՒՇԻԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ
27/11/2009 15:26
Կիսվել

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ – 15 ՄԼՆ ԴՐԱՄ ՇՈՒՇԻԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ

Ամերիաբանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկը 15 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին նոյեմբերի 26-ին կայացած հեռուստամարաթոնի ընթացքում: Այսպիսով, Բանկն իր ներդրումն արեց Հիմնադրամի առաքելության հիմքը հանդիսացող համազգային նախագծերի իրականացման գործում:
Ամերիաբանկն ու նրա բաժնետերերը պատասխանատվություն են կրում Հայաստանի և ԼՂՀ հասարակական և տնտեսական կյանքի զարգացման համար: Բանկի և նրա ներդնողների արժեքներից են Հայաստանի մշակութային ժառանգության վերականգնմանը նպաստելու և բնակչության նյութապես անապահով շերտերին աջակցելու նպատակները:
Այդ առումով Բանկը շատ է կարևորում իր համագործակցությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, որի աջակցությամբ Բանկը կարողանում է իրականացնել իր կողմից որդեգրված կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության մի մասը:    
2008թ. Բանկն առաջին քայլերը ձեռնարկեց այդ ուղղությամբ` մշակելով գործունեության ռազմավարություն, որն ուղղված է ինչպես ազգի, այդպես էլ առանձին սոցիալական միավորների բարեկեցությանը:

Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնադրվել է 1992թ.: Հիմնադրամի հիմնական նպատակն է համազգային նախագծերի իրականացումը և Հայաստանի ու ԼՂՀ ենթակառուցվածքների զարգացումը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որը տրամադրում է բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: Ամերիաբանկի ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:  

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52