ՎՐԱՍՏԱՆԸ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ ԿԱՐՏԱՀԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Կաթնամթերք արտադրող ռուսական «Վիմ-Բիլ-Դան» ընկերությունը բանակցություններ է վարում Վրաստանում արտադրված իր կաթնամթերքը Հայաստան արտահանելու ուղղությամբ: Ունեցած տեղեկության համաձայն` բանակցությունների արդյունքում Վրաստանն իր տարածքում արտադրված կաթնամթերքը արտահանելու հնարավորություն կունենա առաջին անգամ:
Նշենք, որ կաթնամթերքի արտադրությամբ ռուսական առաջատար ընկերությունը մուտք է գործել Վրաստանի շուկա երկու ամիս առաջ` ձեռք բերելով իր պարտքերի պատճառով Ռուսաստան հեռացած Գոչի Ձասոխովին պատկանող ընկերության ակտիվները: