ԱՌԵԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ – ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ԱԿՑԻԱ` ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԱՌԱՎԵԼ ՀԱՐՄԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՆՎԵՐ VISA ԿԱՄ MASTERCARD
«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ Ամանորյա տոների կապակցությամբ բանկն առաջարկում է ավելի հարմարավետ պայմաններով փոխանցումներ կատարել` Բիստրայա պոչտա, Կոնտակտ, Լիդեր, ՄանիԳրամ համակարգերի միջոցով:
Գումարային փոխանցումներ ստանալու կամ ուղարկելու ժամանակ ՆՈՒՌ քարտերի միջոցով, հաճախորդները կուտակում են նաև բոնուսներ: Ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր իրենց փոխանցումները կիրականացնեն դեկտեմբերի 1-ից 31-ը «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ի միջոցով, ստանում են նվեր` միջազգային պլաստիկ քարտեր (VISA Classic կամ MasterCard Standart)` ըստ ցանկության: