
ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՆԱ-Ի ԱՆԿՈՒՄԸ ԿԱԶՄԵԼ Է 9%
2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ԱՊՀ երկրներում ՀՆԱ-ի անկումը կազմել է 9%: Հրապարակած պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն այս տարվա առաջին տաս ամիսների ընթացքում ՀՆԱ-ի անկման առավել բարձր տեմպեր գրանցվել են Հայաստանում (17.5%), Ուկրաինայում (15.9%) և Ռուսաստանում (9.6%): Ադրբեջանում հաշվետու ամիսների ընթացքում գրանցվել է ՀՆԱ-ի 8.3% անկում:
Այս տարվա 11 ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ ԱՊՀ երկրներում արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալը միջինը կրճատվել է 13%-ով, գնաճը համագործակցության անդամ 11 երկրներում կազմել է 12%, իսկ մանրածախ առևտրաշրջանառության ընդհանուր ծավալի անկումը կազմել է 7%:
ԱՊՀ անդամ երկրների համախառն առետրաշրջանառությունն այլ երկրների հետ գնահատվում է 381.5 մլրդ դոլար, իսկ առևտրային հաշվեկշռի դրական մնացորդն այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում 2008 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է շուրջ երկու անգամ և կազմել 92.2 մլրդ դոլար: