ՅՈՒՆԻԲԱՆԿ – ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Յունիբանկ»-ից տեղեկացնում են, որ բանկը ներկայացնում է հիփոթեքային վարկավորման նոր ծրագիր, որի շրջանակներում բարելավված պայմաններով վարկեր կտրամադրվեն Երևանի նորակառույց շենքերում բնակարանների ձեռքբերման համար: Վարկերի համար նվազագույն կանխավճարը սահմանվել է 30%, տարեկան տոկոսադրույքը` 14%, ժամկետը` 15 տարի, վարկի առավելագույն գումարը` 200 հազար դոլար: Վարկերը տրամադրվում են ԱՄՆ դոլարով: Վարկի վաղաժամկետ մարման համար տույժեր նախատեսված չեն:
Այս տարվա երրորդ եռամսյակի վերջում Յունիբանկ-ի հիփոթեքային վարկավորման պորտֆելը գերազանցել է 12,7 մլրդ ՀՀ դրամը: Այդ ցուցանիշով բանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է երկրորդ տեղը: