ԽՆԱՅԲԱՆԿԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 90%-ՈՎ
Ռուսական Խնայբանկն ամփոփել է 2009 թվականի առաջին ինն ամիսների իր գործունեության արդյունքները: Բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու ամիսների ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ բանկի զուտ շահույթը կրճատվել է 8,8 անգամ և կազմել 10,3 մլրդ ռուբլի` 2008 թվականի առաջին երեք եռամսյակների ընթացում գրանցված 90,2 մլրդ ռուբլու դիմաց:
Բանկի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ընթացիկ տարվա երեք եռամսյակների արդյունքներով բանկի հիմնական ֆինանսական ցուցանիշների անկումը մեծապես պայմանավորված է պահուստներին ուղղված միջոցների աճով:
Հաշվետու ամիսների ընթացքում Խնայբանկի զուտ տոկոսային եկամուտներն աճել են 40,4%-ով և կազմել 375,7 մլրդ ռուբլի, իսկ զուտ տոկոսային ծախսերն աճել են 19,6%-ով և կազմել 71,9 մլրդ ռուբլի: