ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻն
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 7-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է 1988 թվականի երկրաշարժից տուժած շրջաններ` հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին։ Սպիտակ քաղաքի Սբ. Հարություն եկեղեցում վարչապետը մասնակցել է երկրաշարժի զոհերի հիշատակին տրվող սուրբ եւ անմար պատարագին։ Վարչապետը եւ նրան ուղեկցող անձինք ծաղկեպսակ են դրել Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշարձանին։
Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը մեկնել է Վանաձոր, այցելել Սբ. Աստվածածին եկեղեցի։ Առաջնորդանիստ եկեղեցու բակում տեղադրված հիշատակի խաչքարի առջեւ այցելուները ծաղկեպսակ են դրել, մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը եւ մասնակցել այնտեղ կազմակերպված արարողությանը։