Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱՄԵՐԻԱԲԱՆԿ – ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ԼԱՅՆԱՄԱՇՏԱԲ ԾՐԱԳԻՐ
08/12/2009 13:06
Կիսվել

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ – ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ԼԱՅՆԱՄԱՇՏԱԲ ԾՐԱԳԻՐ

«Ամերիաբանկ»-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկը սկսել է բիզնեսի վարկավորման նոր, լայնամասշտաբ  ծրագիր: Այն ապահովում է վարկավորման նախադեպը չունեցող, առանձնահատուկ  պայմաններ բոլոր այն գործարարների համար, որոնց տարեկան շրջանառությունը կազմում է 5,0 մլն դրամից մինչև 5,0 մլրդ դրամ, իսկ աշխատակիցների թվաքանակը` մինչև 250 մարդ: Վարկերի գումարը կարող է հասնել մինչև 1.5 մլն ԱՄՆ դոլարի: Որպես վարկառու կարող են հանդես գալ և իրավաբանական  անձիք և անհատ ձեռնարկատերերը:

Հիմք ընդունելով Բանկի ռազմավարությամբ  ամրագրված քաղաքականությունը` յուրաքանչյուր  հաճախորդի ցուցաբերել անհատական մոտեցում` ելնելով նրա բիզնեսի առանձնահատկություններից, վարկավորման այս նոր գործընթացում ևս ցուցաբերվում է նման մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի: Վարկերը տրամադրվում են սկսած տարեկան 12% -ից, մինչև 7 տարի մարման ժամկետով, որից մինչև 2 տարին սահմանվում է որպես արտոնյալ ժամկետ` միայն տոկոսագումարների մարմամբ:

«Ամերիաբանկ»-ը կարևորելով իր գործընկերների հետ երկարատև համագործակցությունը` իրենց  պարտավորությունները պատշաճ կերպով կատարող  վարկառուների համար ստեղծել է եզակի հնարավորություն`  վարկի տոկոսադրույքի նվազեցում վարկի ժամկետի առաջին երեք տարիների ընթացքում` վեց ամիսը մեկ պարբերականությամբ, անկախ ֆինանսական շուկայի իրավիճակից:

Բիզնեսի վարկավորման այս նոր ծրագիրն ուղղված է հանրապետությունում բիզնես գործընթացի աշխուժացմանը, ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը:

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային  և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: 

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2