
ԱԼԵՔՍԵՅ ԿՈՒԴՐԻՆ – ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ
Համաշխարհային ֆինանսական համակարգերին պետք է այնպիսի կարգավորող մարմին, ինչպիսին միջազգային առևտրի ոլորտում ԱՀԿ-ն (Առևտրի համաշխարհային կազմակերպություն) է: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը և նշել, որ ֆինանսների ոլորտում յուրաքանչւոր երկիր առաջնորդվում է ազգային տնտեսության մակարդակով ձևավորված սկզբունքներով, որը համաշխարհային մակարդակում ստեղծում է անորոշություն: Այս պայմաններում, վստահ է նախարարը, անհրաժեշտ է ստեղծել համաշխարհային ֆինանսական շուկան կարգավորող մեկ մարմին: