ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՃ ՇՈՒՐՋ 2 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ
Առաջիկա մեկ տարվա ընթացքում Վրաստանում ներդրումների ընդհանուր ծավալը կաճի շուրջ 2 մլրդ դոլարով: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` ելույթ ունենալով վրաց-լատվիական բիզնես-ֆորումի շրջանակներում:
Վրաստանի նախագահի խոսքերով` երկրում ձևավորվել են ներդրումների համար բարենպաստ պայմաններ, մասնավորապես Վրաստանում գրանցվել է հանցագործությունների և կոռուպցիայի բավականին ցածր մակարդակ, ինչպես նաև այն առանձնանում է իր զարգացած ժամանակակից ենթակառուցվածքներով: