ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎ – ՎԵՐԻՆ ԼԱՐՍ ԱՆՑԱԿԵՏԻ ԲԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉԿԱ
Վրաց-ռուսական սահմանի «Վերին Լարս» մաքսային անցակետի բացմանը խոչընդոտող որևէ խնդիր չկա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը եվրոպական և ասիական մեդիաընկերությունների համատեղ ֆորումի շրջանակներում:
ՌԴ նախագահի խոսքերով` Վրաստանը և Ռուսաստանը պետք է շարունակեն «Վերին Լարս» անցակետի բացման ուղղությամբ տարվող բանակցությունները, ինչը բխում է այս երկու երկրների քաղաքացիների շահերից: