Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – ԲՋՋԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՍԱՎ 100 000-Ի
09/12/2009 18:30
Կիսվել

ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ – ԲՋՋԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՍԱՎ 100 000-Ի

«Օրանժ Արմենիա»-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան նվերներ է հանձնել Էջմիածին քաղաքի բնակիչ 24-ամյա Վերոնիկա Առուստամյանին, ով երեկ դարձավ ընկերության 100 000-րդ հաճախորդը` գնելով «Խոսենք» կանխավճարային քարտը Orange-ի Էջմիածնի խանութում:

Արարողության ընթացքում Orange-ի գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնել ընկերության բոլոր հաճախորդներին Orange-ին վստահելու և նրա ծառայություններն ընտրելու համար:

«Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր բաժանորդի վստահությունը: Հուսով ենք` նրանք երկար կօգտվեն Orange-ի ծառայություններից: Մենք անելու ենք ամեն ինչ` բարելավելու և կատարելագործելու մեր կողմից առաջարկվող ծառայությունները»,- ասել է Բրունո Դյութուան լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Բրունո Դյութուան լրագրողներին տեղեկացրել է նաեւ, որ նոյեմբեր ամսվա ընթացքում ընկերությունը որոշակի տեխնիկական խնդիրներ է ունեցել ինտերնետի ոլորտում, ինչը հետեւանք է եղել մեկ ամսվա ընթացքում ինտերնետի օգտագործման աննախադեպ բարձր ցուցանիշի: Փոխհատուցելու համար բաժանորդների հնարավոր անհարմարությունները` ընկերությունը նոյեմբեր ամսվա ընթացքում օգտագործված ինտերնետի ողջ ծավալը բաժանորդներին տրամադրել է անվճար: Նախատեսվածից մի քանի անգամ բարձր է եղել նաեւ մոդեմների պահանջարկը, որի հետեւանքով առաջացել էր մոդեմների պակասորդ Orange-ի խանութներում:

«Այսօր ես ուրախությամբ հայտնում եմ, որ ցանցում տեխնիկական խնդիրները վերացված են, իսկ Ինտերնետ Հիմա մոդեմի հաջորդ խմբաքանակը շուտով կլինի վաճառքում, ինչը հնարավորություն կտա ընդլայնել շարժական ինտերնետի բաժանորդների քանակը»,- ասալ է Բրունո Դյութուան:

Հիշեցնենք, որ Orange-ը Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:

Օրանժ Արմենիան, որը Ֆրանս Տելեկոմ Խմբի մասն է կազմում, Հայաստանում հեռահաղորդակցման ծառայություններ մատուցելու լիցենզիան ստացել է 2008թ. նոյեմբերի 19-ին` հաղթող ճանաչվելով ՀՀ կառավարության հայտարարած միջազգային բաց մրցույթում:

Orange-ն աշխարհում հեռահաղորդակցության առաջատար օպերատորներից մեկի` Ֆրանս Տելեկոմ Խմբի հիմնական ապրանքանիշն է: Orange ապրանքանիշով Խումբն այսօր ինտերնետի, հեռուստատեսության և շարժական հեռախոսակապի ծառայություններ է մատուցում իր գործունեություն երկրների մեծ մասում և սպասարկում է 126 միլիոն բաժանորդի: 2008թ. վերջին Խմբի վաճառքը կազմել է շուրջ 53,5 միլիարդ եվրո (38.1 միլիարդ եվրո` 2009թ. առաջին ինը ամսվա ընթացքում): 2009թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերությունն ուներ 190 միլիոն հաճախորդ 32 երկրում, որոնցից 128.8 միլիոնը շարժական հեռախոսակապի բաժանորդներ են, իսկ 13,4 միլիոնը` գերարագ ինտերնետի (ADSL) բաժանորդներ ողջ աշխարհում: Orange-ը հեռահաղորդակցության ոլորտում աշխարհի խոշորագույն օպերատորներից մեկն է. Եվրոպայում երրորդը` բջջային հեռախոսակապի եւ առաջինը` գերարագ ինտերնետի բնագավառում, ինչպես նաեւ ձեռնարկություններին հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող աշխարհում առաջին օպերատորը:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01