ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ԿԱԶՄՈՒՄ ԵՆ 1,8 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Վրաստանի Ազգային բանկի տարածած հաղորդագրության համաձայն 2009 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում հոկտեմբերի համեմատությամբ Վրաստանի միջազգային արժութային պահուստներն աճել են 20,9 մլն դոլարով և կազմել 1,825 մլրդ դոլար` հոկտեմբերին արձանագրված 1,804 մլրդ դոլարի դիմաց:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամսվա ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ Վրաստանի միջազգային արժութային պահուստներն աճել են շուրջ 486 մլն դոլարով:
Նշենք, որ նոյեմբերի վերջի դրությամբ Վրաստանի պահուստային ակտիվների ընդհանուր ծավալը կազմել է 2,052 մլրդ դոլար: