Բիզնես

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 378.00+0.00
EUR BUY - 432.00+0.00 EUR SELL - 437.00+0.00
OIL:  BRENT - 114.57+6.96 WTI - 99.64+6.53
COMEX:  GOLD - 4489.70+2.61 SILVER - 69.50+2.70
COMEX:  PLATINUM - 1887.10+0.13
LME:  ALUMINIUM - 3296.00+0.81 COPPER - 12195.00+0.40
LME:  NICKEL - 17186.00-0.39 TIN - 45788.00+3.77
LME:  LEAD - 1896.50+0.26 ZINC - 3115.00+1.09
FOREX:  USD/JPY - 160.25+0.44 EUR/GBP - 1.1507-0.27
FOREX:  EUR/USD - 1.1507-0.27 GBP/USD - 1.3256-0.64
STOCKS RUS:  RTSI - 1082.72-2.32
STOCKS US: DOW JONES - 45166.64-1.73 NASDAQ - 20948.36-2.15
STOCKS US: S&P 500 - 6368.85-1.67
STOCKS JAPAN:  NIKKEI - 53373.07-0.43 TOPIX - 3649.69+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 24951.88+0.38 SSEC - 3913.72+0.63
STOCKS EUR:  FTSE100 - 9967.35-0.05 CAC40 - 7701.95-0.87
STOCKS EUR:  DAX - 22300.75-1.38
27/03/2026  CBA:  USD - 377.18-0.18 GBP - 501.65-2.28
27/03/2026  CBA:  EURO - 434.13-2.02
27/03/2026  CBA:  GOLD - 54042-1337 SILVER - 816-71.73
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ – 2009 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԻՋԻՆ ԱՃԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է 30%-Ը
14/12/2009 15:49
Կիսվել

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ – 2009 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԻՋԻՆ ԱՃԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է 30%-Ը

«Արարատբանկ» ԲԲԸ-ն 2009 թվականի ընթացքում գրանցել է գրեթե բոլոր ֆինանսական  ցուցանիշների գծով նվազագույնը 30% աճ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշել է բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարութունյանը: Ներկայացնելով Արարատբանկն ԲԲԸ-ի կողմից 250 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսերի 3-րդ թողարկման գործընթացը` Դավիթ Հարութունյանը նշել է, որ Արարարտբանկի պարտատոմսերի նկատմամբ շուկայի հետաքրքրությունը պայմանավորված է բանկի կայունությամբ և այն վստահությամբ, որ վերջին երկու տարիների ընթացքում Արարատբանկը ձեռք է բերել հասարակության շրջանում:

Նշենք, որ Արարատբանկը կթողարկի 25 000 ոչ փաստաթղթային արժեկտրոնային պարտատոմս` մեկ պարտատոմսը 10 000 ՀՀ դրամ անվանական արժեքով, տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով, 18 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերի տեղաբաշխումը կատարվում է Արարաբանկ ԲԲԸ գլխամասային գրասենյակից (հասցե ք.Երևան, Պուշկինի 19), ինչպես նաև բանկի բոլոր մասնաճյուղերից: Պարատոմսերի մարումը կատարվում է թողարկողի կողմից`  տեղաբաշխման ավարտի օրվանից հաշվառված 18 ամիս անց: Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել ինչպես դրանց առաջնային տեղաբաշխման ընթացքում, այնպես էլ տեղաբաշխման ավարտի օրվանից հետո` պարտատոմսերի շրջանառությամբ ամբողջ ժամանակահատվածում:

Արարատբանկի Ռազմավարության և մեթոդոլոգիայի վարչության պետ Գարիկ Ադամյանը, ներկայացնելով վերջին մեկ տարվա ընթացքում բանկի հիմնական ֆինանսական ցուցանիշների դինամիկան, նշել է, որ Արարատբանկն ապահովել է աճ բոլոր ցուցանիշների գծով, մասնավորապես   բանկի վարկային պարտֆելը նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 16,5 մլրդ ՀՀ դրամ`  2009 թվականի ընթացքում աճելով շուրջ 3,5 մլն ՀՀ դրամով, ընդ որում բանկի վարկերի շուրջ 99,5%-ը դասակարգվել է որպես ստանդարտ: Գարիկ Ադամյանի խոսքերով` Արարատբանկն այս տարվա արդյունքներով կգերակատարի 2009 թվականի նախատեսված ցուցանիշներն, ինչպես ակտիվների, այնպես էլ պարտավորությունների և շահույթի գծով:

AMP
27/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.18
-0.18
Եվրո (EUR)
434.13
-2.02
Ռուբլի (RUR)
4.6285
+0.0483
Լարի (GEL)
139.84
+0.31
54042
-1337
Արծաթ
816
-71.73