
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ի ԱՆԿՈՒՄԸ ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԿԱԶՄԵԼ Է 9,1%
2009 թվականի 11 ամիսների արդյունքներով Ռուսաստանի ՀՆԱ-ի անկումը կազմել է 9,1%: ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության գնահատմամբ այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատությամբ ՀՆԱ-ն աճել է 0,8%-ով` 2008 թվականի նոյեմբերին գրանցված 3,8% անկման դիմաց:
Նախարարության հրապարակած տվյալներում նշվում է, որ չնայած նոյեմբերին Ռուսաստանում գրանցվել է արդյունաբերական արտադրանքի ծավալների աճ, այնուամենայնիվ, պահանջարկի անկումը դեռևս շարունակվում է: