Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ԱՐՄԱՎԻԱ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԻՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ IATA-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ
16/12/2009 17:17
Կիսվել

«ԱՐՄԱՎԻԱ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԻՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ IATA-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ

«Արմավիա» ավիաընկերությունն արդեն երկրորդ անգամ հաստատում է իր համապատասխանությունը Օդային Տրանսպորտի Միջազգային Աոցիացիայի (IATA) կողմից ներկայացվող անվտանգության պահանջներին:

Անվտանգության չափանիշների համապատասխանության գնահատման նպատակով IATA–ն կազմակերպում է ավիաընկերությունների համալիր գործունեության վերահսկողություն և աուդիտ, որն ապահովում են IATA-ի կողմից հատուկ ընտրված միջազգային աուդիտորական ընկերությունները: Վերջիններս ավիաընկերություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ձևավորված իրենց վերջնական եզրակացությունները ներկայացնում են Օդային Տրանսպորտի Միջազգային Աոցիացիային, որը և գնահատում է տվյալ ավիաընկերության համապատասխանելիությունը պահանջվող չափանիշներին: Դրական եզրակացության դեպքում ավիաընկերությանը տրամադրվում է IOSA ստանդարտներին համապատասխանելիության Սերտիֆիկատ կամ երկարաձգվում է արդեն ստացված Սերտիֆիկատի գործողության ժամկետը:

IATA-ի անվտանգության չափանիշների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվող աուդիտորային գործընթացը, որի շրջանակներում անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթային ապացույց IATA-ի  950 չափանիշների վերաբերյալ, ավիաընկերությունների համար բավականին բարդ է: IATA-ի անվտանգության չափանիշները ներկայացվում են ութ ուղղություններով` ներառելով ավիաընկերությունների գործունեության բոլոր ոլորտները, ինչպես նաև անձնակազմի պատրաստվածությունը:

«Արմավիա» ավիաընկերությունը IOSA (IATA Operational Safety Audit) չափանիշներին համապատասխանելիության առաջին աուդիտն անցել է 2007 թվականի հոկտեմբերին և ստացել համապատասխան Սերտիֆիկատ: Աուդիտն իրականացրել է «SH&E» ամերիկյան աուդիտորական ընկերությունը:

Երկրորդ անգամ` այս տարվա մայիսի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ավիաընկերության գործունեության աուդիտ է իրականացրել գերմանական Aviation Quality Services աուդիտորական ընկերությունը, և սեպտեմբերի 30-ի որոշմամբ «Արմավիա» հաստատել է իր համապատասխանությունը IOSA չափանիշներին: Սերտիֆիկատի գործողության ժամկետը երկարաձգվել է  մինչև 2011 թվականի նոյեմբեր ամիսը:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08