2009Թ.-Ի ԻՆՆ ԱՄԻՍՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՎՏԲ-Ն ԿՐԵԼ Է 45,5 ՄԼՐԴ ՌՈՒԲԼՈՒ ՎՆԱՍ
ՎՏԲ խումբը, որի կառուցվածքում առանձնանում է Ռուսաստանի երկրորդ խոշորագույն համանուն բանկը, ամփոփել է 2009 թվականի առաջին ինն ամիսների իր գործունեության ֆինանսական արդյունքները:
Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ընկերությունը կրել է 45,5 մլրդ ռուբլու զուտ վնաս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 7,9 մլրդ ռուբլի զուտ շահույթի դիմաց:
Հաշվետու ժամանակահատվածում անհուսալի վարկերի գծով ընկերության պահուստներն աճել են և կազմել վարկային պորտֆելի համախառն ծավալի 7,9%-ը: