2009Թ.-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՇՈՒՐՋ 72%-ՈՎ
2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով Ադրբեջանի արտաքին առևտրային շրջանառության ընդհանուր ծավալը կազմել է 18,6 մլրդ դոլար, ընդ որում այս 11 ամիսների ընթացքում Ադրբեջանն արտահանել է 935 անուն ապրանք` 13,1 մլրդ դոլար ընդհանուր արժեքով: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 71,97%-ով:
2009 թվականի առաջին 11 ամիսների ընթացքում Ադրբեջանը ներմուծել է 4801 անուն ապրանք` 5,4 մլրդ դոլար ընդհանուր արժեքով, որը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 16,17%-ով: Այսպիսով, արտահանման և ներմուծման գործառնությունների դրական սալդոն կազմել է 7.7 մլրդ դոլար` 2008 թվականին գրանցված 40,5 մլրդ դոլարի դիմաց:
Նշենք նաև, որ միայն այս տարվա նոյեմբերին Ադրբեջանի արտաքին առևտրային շրջանառության ընդհանուր ծավալը կազմել է 2,9 մլրդ դոլար: