
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՍՏԱՆԱ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ 50%-Ը
Ռուսական «Տրանսնավթ» ընկերության պաշտոնական հայտարարության համաձայն Ռուսաստանը կարող է դառնալ թուրքական Սամսուն-Ջեյհան նավթատարի 50%-ի սեփականատեր: Նշենք, որ մինչ այս ընթացող երկկողմանի բանակցություններում քննարկվում են Ռուսաստանի միայն 30% մասնակցության հարցը:
Այս տարվա սեպտեմբերին ռուսական պետական «Տրանսնավթ» և «Ռոսնավթ» ընկերությունները «Սամսուն-Ջեյհան» նախագծի շրջանակներում համագործակցության համապատասխան համաձայնագրեր էին ստորագրել իտալական Eni և թուրքական Calik ընկերությունների հետ: