
2010Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԱՃԸ ԿՍԱՀՄԱՆՎԻ 6,5-7,5% ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ
2010 թվականի առաջին կիսամյակում, սահմանափակ պահանջարկի պայմաններում, Ռուսաստանում գնաճը կսահմանվի ցածր մակարդակում` 6,5-7,5%: Նման կանխատեսումային տվյալներ է հրապարակել Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը:
Կանխատեսումների համաձայն 2010 թվականի առաջին կիսամյակում կգրանցվի նաև ազգային փոխարժեքի կայունացում, որը կուղեկցվի սպառողական պահանջարկի սահմանափակ աճով:
Նշենք նաև, որ 2009 թվականի համար կանխատեսվում է գնաճ 8,8-9,0% մակարդակում: