2010Թ.-ԻՆ 100 ՌՈՒՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԶՐԿՎԵՆ ԻՐԵՆՑ ԼԻՑԵՆԶԻԱՅԻՑ
2010 թվականին շուրջ 100 ապահովագրական ընկերություններ կարող են զրկվել իրենց գործունեության լիցենզիայից: Նման կանխատեսում է ներկայացրել Ռուսաստանում ապահովագրական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Կովալը: Նշենք, որ 2009 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ Ռուսաստանում իրենց լիցենզիայից զրկվել են 101 ապահովագրական ընկերություններ, որոնցից 25-ն իր գործունեությունը դադարեցրել է սեփական դիմումի հիման վրա:
Նշենք նաև, որ այս տարվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել են շուրջ 722 ապահովագրական ընկերություններ: