ՎՐԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼՆ ԱՃԵԼ Է
2009 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում Վրաստանի բանկերն ապահովել են վարկային պորտֆելի աճ: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին` կառավարության նիստի շրջանակներում:
Նա նշել է, որ այս տարվա սկզբից Վրաստանի բանկային համակարգում գրացվել է վարկային պարտֆելի ընդհանուր ծավալի շարունակական անկում, որը դադարել է սեպտեմբերին, իսկ արդեն հոկտեմբերից այն ապահովում է աճ: Վրաստանի վարչապետի խոսքերով` բանկերի վարկային պորտֆելի աճը վկայում է, որ մասնավոր հատվածում տնտեսական ակտիվությունը վերականգնվում է: